Մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կրեց հերթական պարտությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում կրեց իր հերթական պարտությունը` Բելառուսի հավաքականից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումն ավարտվել է 5-0 խոշոր հաշվով: Ազգային հավաքականի կազմում խաղի 5-րդ րոպեին, «վերջին հույսի» խախտման համար դաշտից հեռացվել է դարպասապահ Հովհաննես Նավասարդյանը:
Երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը չունի ոչ մի միավոր: Միավոր չունի նաեւ Մոլդովայի ընտրանին: Առաջին եւ երկրորդ տեղերը 6-ական միավորով կիսում են Սերբիայի եւ Բելառուսի հավաքականները: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 30-ին` մրցաշարային աղյուսակի մյուս հետնապահի` Մոլդովայի հավաքականի հետ: