Քաղաքականություն

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների անցյալը և ապագայի հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև ԱԺ 2012թ. ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում