Ֆուտբոլ

Էդգար Մալաքյանի գոլն ու գոլային փոխանցումը «Վիկտորիա»-ին հաղթանակ պարգեւեցին

1 րոպեի ընթերցում

Էդգար Մալաքյանի գոլն ու գոլային փոխանցումը «Վիկտորիա»-ին հաղթանակ պարգեւեցին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Էդգար Մալաքյանի գոլը եւ գոլային փոխանցումը օգնեցին Պլզենի«Վիկտորիա»-ին հաղթանակ տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Չեխիայի ֆուտբոլի գավաթի 1/16-րդ եզրափակչում «Վիկտորիա»-ն ուժերը չափեց «Խոմուտով»-ի հետ: Մալաքյանը հանդիպման 58-րդ րոպեին դարձավի գոլի հեղինակ: Իսկ խաղավարտից րոպեներ առաջ կիսապաշտպանի փոխանցումից հետո Հորայի գոլը հաղթանակ բերեց «Վիկտորիա»-ին:

Խաղն ավարտվեց 3:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը Երևանի «Փյունիկ»-ից պաշտոնապես տեղափոխվել էր չեխական Պլզենի «Վիկտորիա» ընթացիկ տարվա հուլիս ամսին: : Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 22-ամյա ֆուտբոլիստը «Վիկտորիա»-ի հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում