Սարգիս Հովսեփյանի` «Մեծ» ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը կկայանա Լիտվայի հետ խաղի ժամանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանը մեծ ֆուտբոլին հրաժեշտ կտա Լիտվայի հետ ընկերական խաղի ժամանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ` հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի «Մեծ» ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը: