ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մի շարք կայքեր` monolit-d.com-ը, gametv.az-ը, sweet.az-ը:Կայքերում տեղադրվել է «Շնորհավոր ծնունդդ, Գուրգեն Մարգարյան» գրառումը:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին:Հունգարիայի դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության`առաջին 30 տարիներինառանց ներման իրավունքի: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Այսօր` սեպտեմբերի 26-ին, Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան: