Ֆուտբոլ

Լեգենդար ֆուտբոլիստը մարզադաշտում երկրպագուների ներկայությունը պարտավորեցնող է համարում

2 րոպեի ընթերցում

Լեգենդար ֆուտբոլիստը մարզադաշտում երկրպագուների ներկայությունը   պարտավորեցնող է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ 73»-ի հիմնական զենքը մարզադաշտում երկրպագուների առկայությունն էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ֆուտբոլի լեգենդ Նիկոլայ Ղազարյանը: «Արարատ»-ի երբեմնի առաջատարի խոսքով, բացի այն, որ երկրպագուները յուրօրինակ «զենք» են, նրանց ներկայությունը ֆուտբոլիստներին նաեւ հոգեբական առավելություն է տալիս:«Երկրպագուների առկայութունն ինչպես ոգեւորող, այնպես էլ պարտավորեցնող է: Ինչպես ասում են` տանն անգամ պատերն են օգնում, իսկ հարազատ երկրպագուները, կարծես, յուրօրինակ «զենք» են»,- ասաց Ղազարյանը:

«Արարատ»-ի ձախ եզրային հարձակվողն ընդգծեց նաեւ, որ ինքն անձամբ ներկա է լինելու «Հրազդան» մարզադաշտումհոկտեմբերի 12-ինկայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին:

«Հրազդան» մարզադաշտը բացվել է նավթային մագնատ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել, 1971 թվականի մայիսի 19-ին: Խորհրդային ժամանակներում այն խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Հենց այս մարզադաշտում «Արարատ» թիմի ֆուտբոլասերներն ականատես եղան ակումբի հաղթանակներին::

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում