Սերբ ֆուտբոլիստը խփել է ֆուտբոլի ամենաարագ գոլը` խաղի 2-րդ վայրկյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադի «Պոլյոտ» ֆուտբոլի ակումբի խաղացող Վուկ Բակիչը դարձել Է համաշխարհային ֆուտբոլում գրանցված ամենաարագ գոլի հեղինակը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, վկայակոչելով Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Բակիչը գոլ Է խփել Բելգրադի մեկ այլ՝ «Դորչոլ» ակումբի երիտասարդական կազմի հետ Սերբիայի ֆուտբոլի առաջնության խաղի 2-րդ վայրկյանին: Հենց խաղասկզբին, հանդիպման մրցավարի սուլուցից անմիջապես հետո Բակիչը միանգամից հարվածել Է մրցակցի դարպասին եւ գնդակը, շրջանցելով «Դորչոլ»-ի դարպասապահին, հայտնվել Է դարպասում: «Պոլյոտ»-ն այս հանդիպումը շահել Է 4:1 հաշվով:Այս գոլի տեսահոլովակն ինտերնետում արդեն դիտվել Է 55000 անգամ: