Ֆուտբոլ

Արցախի հավաքականը ոչ-ոքի խաղաց Աբխազիայի ընտրանու հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի հավաքականը ոչ-ոքի խաղաց Աբխազիայի ընտրանու հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Աբխազիայի ընտրանու հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումը մեկնարկեց Երեւանի ժամանակով 16:30-ին` ներկայացման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո: Խաղը մեկնարկեց երկուստեք գրոհներով, թե աբխազները, թե արցախցիները կառուցողական խաղով փորձում էին գտնել դեպի մրցակցի դարպասը տանող ամենաարագ ուղին: Սակայն առաջին խաղակեսում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսը ուրիշ ընթացք ստացավ. աբխազներին կարծես օգնեցին տան պատերը եւ երկրորդ խաղակեսի միջնամասում առաջ անցան հաշվի մեջ: Արցախի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվեց փրկել խաղը եւ հանդիպման վերջին րոպեին վերականգնել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Սահակյանը: Հանդիպումն ի վերջո ավարտվեց 1:1 հաշվով:

Սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքականի առաջին հանդիպումն էր: Արցախի Հանրապետության ընտրանի էին հրավիրվել 22 ֆուտբոլիստներ:«Արմենպրես»-ը մինչ այս հաղորդել էր, որ Արցախի թիմը հանդիպումներ կանցկացնի չճանաչված հանրապետությունների ընտրանիների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում