Ֆուտբոլ

Ռոբերտ Արզումանյանը «ԲՄԱ- էներգիա»-ի կազմում նորամուտը տոնեց գոլի հեղինակ դառնալով

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Արզումանյանը «ԲՄԱ- էներգիա»-ի կազմում նորամուտը տոնեց գոլի հեղինակ դառնալով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը իր նորամուտը տոնեց «ԲՄԱ- էներգիա»-ի կազմում` դառնալով գոլի հեղինակ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Խաբարովսկի «ԲՄԱ- էներգիա»-ն Ռուսաստանի ֆուտբոլի Գավաթի 1/16 եզրափակիչում ուժերը չափեց «Ամկար»-ի հետ: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հանդիպման 17-րդ րոպեին, անկյունայինի խաղարկությունից հետո գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակում «Ամկար»-ի ֆուտբոլիստները հավասարեցրեցին խաղի հաշիվը եւ հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում: Արզումանյանի թիմակիցներին հաջողվեց խփել նաեւ հաղթական գնդակը եւ խաղն ավարտվել 2-1 հաշվով:

Մեր ընտրանու պաշտպանը հանդիպման վերջնամասում վնասվածք ստացավ: Արզումանյանը Խաբարովսկ էր տեղափոխվել «Կուբան»-ում փորձաշրջան անցնելուց հետո, որտեղ չէր կարողացել հաստատվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում