Ֆուտբոլ

Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության խորհրդանշական հավաքականում է

1 րոպեի ընթերցում

Յուրա  Մովսիսյանը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության խորհրդանշական հավաքականում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sport-express.ru կայքը, Մովսիսյանի հետ խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաեւ Վերեմկոն («Սովետով»), Ֆերնանդեսը («ԲԿՄԱ»), Չորլուկան («Լոկոմոտիվ»), Դյուրցան («Լոկոմոտիվ»), Անժելկովիչը («Կրասնոդար»), Բոկետին («Ռուբին»), Հալկը («Զենիթ»), Կոկորինը («Դինամո»), Ձագոեւը («ԲԿՄԱ») եւ Էմենիկեն («Սպարտակ»):

Մովսիսյանն արդեն երրորդ անգամ է ընդգրկվում ռուսական պարբերականի կազմած հավաքականում: Հայաստանի ազգային ընտրանու հարձակվողը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում դարձել է ութ գոլի հեղինակ եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում