«Ռեալ»-ը հաղթեց «Ռայո Վալեկանո»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը պարտության մատնեց «Ռայո Վալեկանո»-ին:
«Արմենպրես»-ի փոխնացմամբ, մադրիդցիներին առաջիննառաջ մղեց Կարիմ Բենզեման` հանդիպման 13-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում հաշիվը կրկնապատկեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Հանդիպումն ավարտվեց 2-0` հօգուտ «արքայական» ակումբի:
5-րդ տուրից հետո «Լա լիգա»-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնա»-ն` 15 միավորով: Երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերը 11 միավորով միմյանց հետ կիսում են «Մալյորկա»-ն, «Մալագա»-ն եւ «Սեւիլիա»-ն: Մադրիդի «Ռեալ»-ը յոթ միավորով 7-րդ տեղում է: