Ֆուտբոլ

Ես ոչ մի խնդիր չունեմ Վիլլայի հետ. Մեսսի

1 րոպեի ընթերցում

Ես ոչ մի խնդիր չունեմ Վիլլայի հետ. Մեսսի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի հարձակվող Լեոնել Մեսսին հերքել է լուրերն այն մասին, թե ինքը կոնֆլիկտ ունի Դավիթ Վիլյայի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, արգենտինացին Barca-Tv-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել խնդիրներ չփնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: «Այդ տեսակ բաները խաղի հիմնական մասնիկներն են: Թե մարզումների, եւ թե խաղերի ժամանակ նման դեպքեր լինում են: Ես ոչ մի խնդիր չունեմ Վիլլայի հետ, այլ ընդհակառակը» ,-ասել է Մեսսին:

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալել էր «Գրանադա»-ին: «Կապտանռնագույնների» հարձակման գծի երկու առաջատարները` Մեսսին եւ Վիլիան, երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին լեզվակռվի էին բռնվել, որն էլ արձանագրել էին տեսախցիկները: «Բարսելոնա»-«Գրանադա» հանդիպումը ավարտվել է 2-0 հաշվով` հօգուտ «կատալոնացիների»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում