Ֆուտբոլ

«Ինտեր»-ն անակնկալ պարտություն կրեց «Սիենա»-ից

2 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ն անակնկալ պարտություն կրեց «Սիենա»-ից

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները. մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը «Յուվենտուս»-ն է:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Սերիա Ա»-ի այս տուրում հիմնական խաղերն ավարտվեցին մարտական ոչ-ոքիով: «Պարմա»-ն սեփական հարկի տակ 1-1 խաղաց «Ֆիորենտինա»-ի հետ, նույն հաշիվը գրանցվեց նաեւ «Սամդորիա»-«Տորինո» եւ «Բոլոնիա»-«Պեսկարա» հանդիպումներում: Զրոյական ոչ-ոքի գրանցվեց «Կատանիա»-«Նապոլի» խաղում: Տուրի անակնկալն արձանագրվեց «Ինտեր»-«Սիենա» զույգի խաղում, որտեղ միլանցիները զիջեցին 0-2 հաշվով: «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ նույն 2-0 հաշվով պարտության մատնեց «Կիեւո»-ին: «Ատլանտա»-ն նվազագույն 1-0 հաշվով հաղթեց «Պալերմո»-ին, իսկ «Ջենովա»-ն արտագնա խաղում առավելության հասավ (0-1) «Լացիո»-ի նկատմամբ:

Իտալական «Սերիա Ա»-ն 4 տուրերից հետո 12 միավորովգլխավորում է «Յուվենտուս»-ը: Երկրորդ տեղում «Նապոլի»-ն է 10 միավորով, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերը հավասար միավորներով կիսում են «Լացիո»-ն եւ «Սամդորիա»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում