Ֆուտբոլ

«Շախտյոր»-ը Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ը Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գավաթի 1/16 եզրափակչում Դոնեցկի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ Կիեւի «Դինամո»-ի նկատմամբ` 4-1 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «հանքափորներից» գոլերի հեղինակներ դարձան Ադրիանոն, Տեյշերան, Սրնան եւ Ֆերնանդինյոն: «Մայրաքաղաքայիններից» հեղինակության գնդակը խփեց Տայվոնը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Շախտյոր»-ը 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Հանքափորները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 28-ին` մրցելով Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում