Ֆուտբոլ

«Բարսելոնա»-ն հաղթանակով մեկնարկեց «Չեմպիոնների Լիգա»-ն

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն հաղթանակով մեկնարկեց «Չեմպիոնների Լիգա»-ն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցիին «Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլի երկրորդ օրվա հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, H խմբում «Մանչեստեր Յունայթեդ»-ը նվազագույն` 1-0 հաշվով, առավելության հասավ թուրքական «Գալաթասարա»-ի նկատմամբ, խմբի մյուս խաղում` «Բրագա»-ն տանը 0-2 հաշվով պարտվեց «Կլուժ»-ին: G խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն 3-2 հաշվով հաղթեց ռուսական «Սպարտակ»-ին, իսկ «Սելթիկ»-«Բենֆիկա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

F խմբի հիմնական ֆավորիտ գերմանական «Բավարիա»-ն Մյունխենի «Օլիմպիական» մարզադաշտում 2-1 հաշվով պարտության մատնեց իսպանական «Վալենսիա»-ին: Բելառուսական «Բատէ»-ն արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլ»-ին:

«Չեմպիոնների լիգա»-ի մյուս պատասխան հանդիպումները կկայանան երկու շաբաթից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում