Ֆուտբոլ

Ֆուտբոլի դասը կազմակերպելու համար ֆիզկուլտուրայի ուսուցիչները սեմինարներ են անցել

2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի դասը կազմակերպելու համար ֆիզկուլտուրայի ուսուցիչները սեմինարներ են անցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հիմնական դպրոցների տարրական դասարանների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար Ֆուտբոլի նոր ուղեցույց է կազմվել:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆուտբոլի ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ Սամսոն Հակոբյանը, հանրապետության բոլոր 1420 դպրոցների ֆիզկուլտուրայի 34 ժամերից յուրաքանչյուր 3-րդ ժամը տրամադրված է ֆուտբոլին:Ի տարբերություն «Շախմատ» առարկայի, որն ուսուցանվում է 2-ից 4-րդ դասարաններում, ֆուտբոլը նախատեսված է 1-ից 12-րդ դասարանի աշակերտների համար: «Պարզապես տարրական` 1-ից 4-րդ դասարաններում, ֆուտբոլի դասերը, մարզախաղերի հետ համատեղ, անցկացվում է «զվաճալի ֆուտբոլի» ձեւով»,-նշում է Հակոբյանը:

Ֆիզկուլտուրայի բոլոր ուսուցիները ձեռնարկի հեղինակի ղեկավարությամբ անցել են սեմինար-պարապմունքներ` ֆուտբոլի դասը կազմակերպելու համար: Հանրապետության բոլոր դպրոցներն աշակերտների քանակով արդենստացել են համապատասխան գույք եւ հանդերձանք: Պարապմունքներն անցկացնելու համար տրմադրվել են գնդակներ, կոներ, պարաններ, օղակներ:

Ֆուտբոլը որպես դասաժամ դպրոցներում ներդնելու հիմնական նպատակն աշակերտներին ֆուտբոլային տակտիկային ծանոթացնելն է, ինչպես նաեւ տաղանդավոր երեխաներին բացահայտնելն ու մարզադպրոցներ տանելը:Ֆուտբոլի մասին ուսումանամեթոդական ձեռնարկը հանրապետության դպրոցներում կա 2008 թվականից: Դասագրքի նոր տպագրություն դեռ չի նախատեսվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում