Ֆուտբոլ

«Ռեալ»-ին հաջողվեց հաղթանակ կորզել վերջին րոպեին

2 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ին հաջողվեց հաղթանակ կորզել վերջին րոպեին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան «Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլի առաջին օրվա հանդիպումները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տուրի կենտրոնական խաղը կայացավ Մադրիդում, որտեղ «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեստեր Սիթի»-ին: «Արքայական» ակումբին հաջողվեց հաղթական գնդակը խփել հանդիպման վերջին րոպեին` հաղթելով անգլիացիներին 3-2 հաշվով: D խմբի մյուս խաղում գերմանական «Բորուսիա»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ հոլանդական «Այաքս»-ի նկատմամբ:

A խմբում ֆրանսիական «ՊՍԺ»-ն հյուրընկալել էր Կիեւի «Դինամո»-ին: Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով` հօգուտ ֆրանսիացիների: Խմբի մյուս խաղում պորտուգալական «Պորտու»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց Զագրեբի «Դինամո»-ի դարպասը: B խմբի առաջին խաղերում անգլիական «Արսենալ»-ը եւ «Շալկե 04»-ը առավելության հասան, համապատասխանաբար, «Մոնպելյե»-ի եւ «Օլիմպիակոս»-ի նկատմամբ, միևնույն` 1-2 հաշվով:

C խմբում հաշիվը չբացվեց «Միլան»-«Անդերլեխտ» խաղում: Իսկ իսպանական «Մալագա»-ն 3-0 հաշվով պարտության մատնեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին:

«Չեմպիոնների լիգա»-ի հաջորդ խմբերի հանդիպումնները կկայանան սեպտեմբերի 19-ին:

Malaga –Zenit (1:0) Isko by OMGSPORT

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում