Ֆուտբոլ

Վախճանվել Է ֆուտբոլի ճանաչված մրցավար Պավել Կազակովը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել Է ֆուտբոլի ճանաչված մրցավար Պավել Կազակովը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 85-տարեկան հասակում վախճանվել Է նախկին ԽՍՀՄ-ի ֆուտբոլի ամենաճանաչված մրցավարներից մեկը՝ Պավել Կազակովը. այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռուսաստանի ֆուտբոլի միության՝ ՌՖՄ կայքը:

Կազակովը ֆուտբոլի հանդիպումները վարել Է 1961-1976 թվականներին, դրանց թվում նաեւ` հայկական «Արարատ» թիմի փայլուն խաղերը:

Կազակովը 1962 թվականից համամիութենական կարգի, իսկ 1970 թվականից՝ միջազգային կարգի մրցավար Էր: Նա վարել Է միութենական առաջնության 164 եւ միջազգային 92 հանդիպում, այդ թվում՝ աշխարհի առաջնության, օլիմպիական խաղերի ֆուտբոլի հանդիպումներ, եվրագավաթների խաղեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում