Ֆուտբոլ

Մխիթարյանը եւ Օզբիլիսը խորհրդանշական հավաքականներում են

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանը եւ Օզբիլիսը խորհրդանշական հավաքականներում են

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Արազ Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել են, համապատասխանաբար, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնությունների խորհրդանշական հավաքականներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,Chempionat.com-ի արդյունքներով` Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրի լավագույն կիսապաշտպաններից է: «Եթե «Շախտյոր»-ի հարձակվող Էդուարդոն Լուգանսկի «Զարյա»-ի դեմ խաղում իրար հետեւից փչացնում էր գոլային պահերը, ապա Մխիթարյանից պահանջվեց ընդամենը երեք րոպե: Հենց Մխիթարյանի գոլից հետո «Զարյա»-ի ճակատագիրը կանխորոշված էր»,-գրում է պարբերականը:

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խոհրդանշական հավաքականում է նաեւ Արաս Օզբիլիսը: Մեր ազգային ընտրանու եւ ռուսական «Կուբան»-ի կիսապաշտպանն արդեն երկրորդ անգամ անընդմեջ ընդգրկվում է լավագույնների ցուցակում: «Օզբիլիսի երկրորդ գոլը, շատ լավ առիթ է նրան եւս մեկ անգամ տուրի հավաքականում ընդգրկելու համար: Առավելեւս, որ այդ գոլը թիմին շատ կարեւոր միավոր բերեց: Զգուշացեք, դարպասապահներ»,-գրում է պարբերականը:

Օզբիլիսի «Կուբան»-ը Ռուսաստանի առաջնությունում 6-րդ հորիզոնականում է, իսկ «Շախտյոր»-ը գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում