Ֆուտբոլ

Մեկնարկում է «Չեմպիոնների լիգա»-ն

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Չեմպիոնների լիգա»-ն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է «Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլի մրցաշարը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Չեմպիոնների լիգա»-ի 2012-2013 մրցաշրջանի խմբային փուլի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 18-ին: A-ից D խմբերում հայտնված թիմերն իրենց հանդիպումները կսկսեն Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին:

Առաջին օրվա ամենահետաքրքիր հանդիպումը կլինի Մադրիդում (D խումբ), որտեղ «Ռեալ»-ը կհյուրընկալի «Մանչեստեր Սիթի»-ին: A խմբում Զագրեբի «Դինամո»-ն ուժերը կչափի «Պորտու»-ի հետ, իսկ «ՊՍԺ»-ն`«Դինամո» Կիեւի: B խմբում խաղադաշտ կմտնեն «Մոնպելյե»-«Արսենալ», «Օլիմպիակոս»-«Շալկե 04» զույգերը: C խմբի կենտրոնական հանդիպումը կկայանա Միլանում, ուր ռոսսոներիներն ուժերը կչափեն «Ադերլեխտ»-ի հետ, իսկ իսպանական «Մալագա»-ն տանը կխաղա Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» հետ: D խմբի մյուս մրցավեճում գերմանական «Բորուսիա»-ի եւ հոլանդական «Այաքս»-ի միջեւ է:

«Չեմպիոնների լիգա»-ի հաջորդ խմբերի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում