2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն Ռուսաստանի 10 քաղաքներում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները կանցկացվեն 10 քաղաքներում: Խաղերը հյուրընկալելու հայտ ներկայացրել էին 13 քաղաքներ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մոսկովյան «Վեդոմոստի» հանդեսը:
Խաղեր անցկացնող քաղաքներ այցելելու են ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները, որպեսզի որոշեն դրանց մարզադաշտերի որակի համապատասխանությունը միջազգային չափանիշերին: