Ադրբեջանական զինված խմբավորումները 1500 կրակոց են արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքովսեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից,ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել:

Հայերեն English Русский