Ֆուտբոլ

Մոլդովայում պայքարում են «ստվերային» ֆուտբոլի դեմ

1 րոպեի ընթերցում

Մոլդովայում պայքարում են «ստվերային» ֆուտբոլի դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի ֆուտբոլի 4 ակումբների՝ «Դաչիա», «Զիմբռու», «Կոստուլենա» եւ «Սֆինթուլ Գեորգե»-ի գրասենյակներում երկրի դատախազության կողմից զննումներ են կատարվել եւ կազմակերպչական տեխնիկա Է առգրավվել. այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մոսկովյան «Սպորտ-Էքսպրես» հանդեսը:

Մոլդովայի դատախազի տեղակալ Վիորել Մորարուն տեղեկացրել Է, որ այս ակումբների ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց թիմերի խաղերի արդյունքների հարցում, իսկ դրանից հետո համապատասխան խաղադրույքներ կատարել` կիսելով ստացված եկամուտը:

Ըստ Մորարույի` այս խախտումների արդյունքում ամեն մի ակումբի եկամուտը հասնել է 100000 եվրո գումարի:

«Ստվերային ֆուտբոլի դեմ» պայքարի միջոցառումները Մոլդովայում անցկացվում են կաշառակերության դեմ ուղղված ազգային ծրագրի շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում