Ֆուտբոլ

Ժան-Պիեր Լուվելի կարծիքով` 75-տոկոսանոց եկամտահարկը «կսպանի» ֆրանսիական ֆուտբոլը

1 րոպեի ընթերցում

Ժան-Պիեր Լուվելի կարծիքով` 75-տոկոսանոց եկամտահարկը «կսպանի» ֆրանսիական ֆուտբոլը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների լիգայի նախագահ Ժան-Պիեր Լուվելի կարծիքով` Ֆրանսիայում 1 միլիոն եվրոյից ավելի եկամուտը 75 տոկոսով հարկելը կարող Է սպանել ֆրանսիական ֆուտբոլը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով RMC Sport գործակալության հաղորդագրությունը:

Լուվելն ասել Է, որ նման հարկ սահմանած մարդիկ չեն մտածում ֆրանսիական ֆուտբոլի լիգայի զարգացման հեռանկարների մասին, «նրանք կարեւոր են համարում միայն հարկերի հավաքումը»:

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների լիգայի նախագահը նշել Է, որ երկրի` ֆուտբոլի պատասխանատուների եւ նման հարկ սահմանած պետական գործիչների միջեւ հարաբերությունները բարդ են, եւ պետք Է մտածել ֆրանսիական ֆուտբոլային լիգան բոլոր ֆուտբոլիստների համար հրապուրիչ դարձնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում