Կողոպտել են ՖԻԴԵ-ի նախագահի օգնականի ավտոմեքենան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Օտրադնոյե շրջանում կողոպտել են շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բաթալբաեւի անձնական օգտագործման ավտոմեքենան. այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5 com կայքը:
Տեղեկացվում Է, որ Բաթալբաեւը մոռացել Է փակել իր «յագուար FX « մակնիշի ավտոմեքենայի դռները, ինչը եւ «գայթակղել Է» առայժմ անհայտ հանցագործին եւ դրդել վերջինիս նման արարքի:
Հետաքննության արդյունքների մասին առայժմ որեւէ տեղեկություն չի հաղորդվում: