Ֆուտբոլ

Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հանդեսում

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հանդեսում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հանդեսում:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ամենամյա պարբերականությամբ հրատարակվողայս հաստափոր գրքում ընդգրկվում են 100 լավագույն ֆուտբոլիստների անունները, ովքեր հաջող են հանդես եկել անցած մրցաշրջանում:

Բացի Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայի մասին տեղեկություններ փոխանցելուց, հանդեսում գրված նաեւ հետեւյալը. «Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ից հետո ապացուցեց, որ պետք չէ նրան հետնապահ համարել: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երեք խաղերում խոշոր հաշվով հաղթանակներ տանելով, այն իրական հնարավորություն ստացավ պայքարելու Եվրո-2012-ի համար: Մխիթարյանն աչքի ընկավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերում: Կիսապաշտպանը «Շախտյոր»-ի հետ նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի կոչումը եւ գավաթը»:

Հանդեսի հեղինակները անդրադարձել են նաեւ Եվրո 2012-ի հիշարժան իրադարձություններին, տեղեկություններ կան նաեւ ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում