Ֆուտբոլ

Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կմրցի հայ պատանիների հետ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կմրցի հայ պատանիների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի մինչեւ 16 եւ մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում եւ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում Ճապոնիայի հավաքականը:

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, Հանքավանի մարզաբազայում, իսկ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը` սեպտեմբերի 17-ին` ժամը 16:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:

Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է նաեւ Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում