Ֆուտբոլ

Գեւորգ Ղազարյանն իր արարքի համար ներողություն է խնդրել

2 րոպեի ընթերցում

Գեւորգ Ղազարյանն իր արարքի համար ներողություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, էփ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Գեւորգ Ղազարյանը ներողություն է խնդրել Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ գնդակ մատակարարող պատանուն գնդակով հարվածելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կիսապաշտպանն ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է.«Հարգելի ֆուտբոլասեր բարեկամներ  Բուլղարիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ, և թերևս ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից` Fair Play-ի կանոնները խախտելու համար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից և վերջապես այն երիտասարդից, ում հարվածել եմ գնդակով: Հուսով եմ, ՖԻՖԱ-ն հնարավորինս ըմբռնումով կմոտենա իմ այս պահվածքին, քանզի հասկանում և ընդունում եմ իմ սխալը»:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական isport.ru կայքը, տեղեկացրել էր, որ Գեւորգ Ղազարյանը կտուգանվի Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ գնդակ մատակարարող երեխային հրելու համար: «Մետալուրգ»-ի ղեկավարներին դուր չի եկել Ղազարյանի նման պահվածքը: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կտուգանվի կլորիկ գումարով:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում Բուլղարիայի հավաքականը նվազագույն 1:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի ընտրանու նկատմամբ: Հանդիպման վերջնամասում Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարայանը կարմիր քարտեր ստացան:  

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի  երրորդ խաղը հոկտեմբերի 12-ին է: Երեւանի «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում