Հունգարիան կարող է մեղքը քավել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելով. Գագիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մեղքը Հունգարիան լավագույնս կարող է քավել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելով: Այս մասին հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Գագիկ Հարությունյանը` սեպտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսում:Նրա դիտարկմամբ` ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման փաստին հաջորդած իրադարձությունները Հայաստանի համար բացեցին նոր պատմական էջ: «Այս քայլը գենոցիդոգեն տարր է պարունակում իր մեջ: Հունգարիայից նման քայլ չէինք սպասում, բայց Ադրբեջանի գործողությունները մեզ համար անակնկալ չէին»,-նշեց Հարությունյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին իրադարձությունները բավականաչափ բարդացրեցին բանակցային գործընթացը: «Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ բանակցային գործընթացը պետք է պահպանվի, քանի որ այն բխում է նաև մեր շահերից»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ Հունգարիայի ցինիկ դրսևորումից հետո չարժե այսքան շուտ ներել նրան և հաշտվել հունգարական կառավարության հետ: «Սա թող դաս լինի, որ մենք չհավատանք ամեն մի ամբիոնից լսվող խոսքերի»,-ասաց նա: Հայաստանը Հունգարիայի հետ չունի այնպիսի խնդիր, հանուն որի արժե այսքան շուտ հաշտվել:

Դադարեցված բանակցությունները, Հարությունյանի համոզմամբ, այնուամենայնիվ, շուտ չեն վերականգնվի, քանի որ այն շատ բարդ գործընթաց է: Այս հարցում շատ կարևեոր է նաև ժողովրդի տրամադրվածությունը:

Ռուսաստանի արձագանքին Գագիկ Հարությունյանը սառնասրտորեն է մոտենում: Վերջինս կարծում է, որ չպետք է պատրանքներ ունենալ, չնայած, այդուհանդերձ, համոզված է, որ Ռուսաստանն աչքաթող չի արել հարցը: «Սա քաղաքական որոշում է, ինչով Ռուսաստանը ցանկացավ ցրել լարվածությունն ու պահպանել բարեկամությունը թե Հայաստանի, թե Հունգարիայի հետ»,-ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրենը:

Հայերեն English

Վենսը հայտարարել է, որ երկրները ոչ բացահայտ կերպով օգնում են ԱՄՆ-ին Իրանին մեկուսացնելու գործում

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին

Թունիսի ԱԳ նախարարը վերանշանակման առթիվ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք

Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին

Փրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին. ՆԳ նախարար

Արգենտինան սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Ֆոլքլենդյան կղզիների մոտ աշխատող նավթային ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հոգևոր հովվի հետ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը