«Մետալուրգը» կտուգանի Գեւորգ Ղազարյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւրոգ Ղազարյանը կտուգանվի Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ գնդակ մատակարարող երեխային հրելու համար:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսականisport.ruկայքը, «Մետալուրգ»-ի ղեկավարներին դուր չի եկել Ղազարյանի նման պահվածքը: Ամենայն հավանականությամբ, կիսապաշտպանը կտուգանվի կլորիկ գումարով:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում Բուլղարիայի հավաքականընվազագույն 1-0 հաշվովառավելության հասավ Հայաստանի ընտրանու նկատմամբ: Հանդիպման վերջնամասում Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարայանն արժանացան կարմիր քարտերի: