Իտալիան եւ Բուլղարիան գլխավորում են B խումբը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ մրցութային օրվանից հետո B խումբը գլխավորում են բուլղարներն ու իտալացիները:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, խմբի ֆավորիտ Իտալիայի հավաքականը առաջին խաղում ոչ-ոքի խաղաց Բուլղարիայի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին հյուրընկալելովՄալթայի հավաքականին` առավելության հասավ 2-0 հաշվով: Իտալիան այժմ ունի 4 միավոր եւ առաջին հորիզոնականը կիսում է Բուլղարիայի հետ:
Հայաստանի հավաքականը 3 միավորով երրորդ տեղում է: Մեկական միավորներ ունեն Չեխիայի եւ Դանիայի ընտրանիները, որոնք մեկ խաղ պակաս են անցկացրել: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Մալթան, որն իր ակտիվում ոչ մի միավոր չունի:
B խմբի խաղերը կվերսկսվեն հոկտեմբերի 12-ից: Հայաստանի հավաքականը Երեւանում կխաղա Իտալիայի ընտրանու հետ: Չեխերը տանը կընդունեն Մալթային, իսկ Բուլղարիան` Դանիային:
