Սաֆարովը բացահայտեց թե' Ադրբեջանի, թե' Թուրքիայի ռազմական գաղտնիքը. Հայկ Դեմոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամիլ Սաֆարովը ցմահ ազատազրկումից հետո խայտառակեց իր երկիրը: Նա բացահայտեց թե' Թուրքիայի, թե' Ադրբեջանի ռազմական գաղտնիքը` ասելով, որ ռազմական պատրաստություն է անցել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմաբազաներում: Այս մասին հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Սա բացառիկ բացահայտում է. ստացվում է, որ Թուրքիան իր կողմից օկուպացված եվրոպական տարածքում մարդասպան է պատրաստում: Ադրբեջանը կրկնակի հանցագործ է, քանզի նա դուրս է եկել նաև իր երկրի ռազմական օրենքների դեմ` ազատելով և հերոսացնելով մարդասպանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դեմոյանը:

Նրա գնահատմամբ` Հունգարիայի դատարանի կողմից Սաֆարովի գործը գնահատվեց ըստ արժանվույն` ցմահ` չնայած այն հանգամանքին, որ և' ադրբեջանական, և' թուրքական կողմը լուրջ գործունեություն էր ծավալում այդ վճռին խոչընդոտելու համար: Իսկ ոճրագործին արտահանձնելու որոշման արդյունքում Հայաստանի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը, ըստ Դեմոյանի, ճիշտ և ադեկվատ որոշում էր:

«Այս գործընթացն ուղղված էր և' հայերի, և' հունգարների դեմ, քանզի վերջիններս ևս խիստ վրդովված են Սաֆարովի արտահանձնման պատճառով: Այս գործընթացն արդեն նպաստել է Հայաստանի դիրքորոշման կոշտացմանը: Հայաստանն ունի ոսկե քայլ անելու հնարավորություն. դա պատժիչ քայլն է: Դեպքերի նման զարգացումը կարող է լրջորեն նպաստել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին»,- հայտեց Դեմոյանը:

2004-2006 թթ.-ին Հայկ Դեմոյանը հանդիսացել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի գործով դատական լսումներին:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Միջազգային տարբեր կառույցներ, գերտերություններ հանդես եկան Ադրբեջանի քայլը դատապարտող հայտարարություններով:Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում