Մշակույթ

Դսեղում մեկնարկում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Դսեղում մեկնարկում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային փառատոնը

ԵՐԵՒԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Դսեղ գյուղում մեկնարկում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 7-րդ փառատոնը: Այս տարի փառատոնը հյուրընկալել է թատրոններ Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Դանիայից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Փառատոնի հյուրն է նաեւ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչ «UNIMA» հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը նշեց, որ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 11-ին` Դսեղի կենտրոնական հրապարակում: «Ուշագրավ է, որ առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումներ կցուցադրվեն նաեւ Լոռու մարզի քաղաքներում, գյուղերում, ավաններում: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի էլ փառատոնի շրջանակներում կանցկացվեն տիկնիկային արվեստի վարպետության եւ տիկնիկագործության դասեր, կգործի տիկնիկային ցուցահանդես, երեկոյան ակումբ, կցուցադրվեն տեսաֆիլմեր»,- ասաց նա:

Փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Սաֆարյանը նաեւ տեղեկացրեց, որ «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Դսեղում կկազմակերպվի Հովհաննես Թումանյանի, հայ անվանի մանկագիրների գրքերի եւ պատկերազարդ հրատարակությունների ցուցադրություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում