Մանոյանն ու «Կուբան»-ը համաձայնության չեն եկել. կիսապաշտպանը մնում է «Փյունիկ»-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականիկիսապաշտպան Դավիթ Մանոյանը վերադարձել է «Փյունիկ»:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, «Փյունիկ»-ի կիսապաշտպանըփորձաշրջան էր անցնում Ռուսաստանի պրեմիեր լիգան ներկայացնող «Կուբան» ակումբի կազմում, սակայն վերջին պահին ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության չեն եկել:
Ներկայում Դավիթ Մանոյանն ազգային հավաքականի ճամբարում է և նախապատրաստվում է ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Բուլղարիա -Հայաստան խաղին: