Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանի խաղը «Շախտյոր»-ի ամենահիշվող իրադարձությունն է

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի խաղը «Շախտյոր»-ի  ամենահիշվող իրադարձությունն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբն ամփոփել է ամառվա ամենահիշվող իրադարձությունները:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «հանքափորների» պաշտոնական կայքը, հարցմանը մասնակցել է 594 կայքի այցելու: Ֆուտբոլասերների գերակշռող մասը` 400 մարդ, անցած ամռան ամենահիշվող իրադարձություն է համարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Շախտյոր»-ի կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանի խաղը: «Շախտյոր»-ի ամառային մրցաշրջանում ամենահիշարժան իրադարձությունների շարքում են նաեւ թիմի խփած գնդակները եւ «հանքափոների» առաջին հորիզոնականում լինելը:

Մխիթարյանը «Շատխյոր»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում հասցրել է դառնալ 11 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: «Շախտյոր»-ը ութ տուրերից հետո 24 միավորով այժմ գլխավորում է Ուկրաինայի «Պրեմիեր լիգա»-ի մրցաշարային աղյուսակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում