Ֆուտբոլի հավաքականը նոր ավտոբուս ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսուհետ կշրջի նոր ավտոբուսով:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը facebook-ում, ավտոբուսի վրա պատկերված են ազգային ընտրանու մարզաշապիկները եւ հետեւյալ մակագրությունը` «Մենք սիրում ենք մեր հավաքականը»:Գերմանական Setra մակնիշի ComfortClass դասի ավտոբուսը ապահովված է բոլոր տեսակի հարմարություններով եւ կահավորանքով: Նմանատիպ ավտոբուսով շրջում էին նաեւ Եվրո-2012-ի մասնակից երկրների ազգային ընտրանիները:


