Քաղաքականություն

ԱԺ նստաշրջանի ընթացքում հրապարակվեց Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը

2 րոպեի ընթերցում

ԱԺ նստաշրջանի ընթացքում հրապարակվեց Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի փոխնախագահԷդուարդ Շարմազանովը հրապարակեց պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` հուլիսի 4-ին ներկայացրած հրաժարականի գրավոր դիմումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, եւ այդ մանդատը թափուր մնալուց հետո՝ 80-օրյա ժամկետում։Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից (ընդգրկում է Ավան վարչական շրջանը):

Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 3-ին հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մտադրության մասին: Նրա որոշումը պայմանավորված է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետ, որի հետեւանքով մահացավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում