Վիկտոր Օրբանը հանդես է եկել Սաֆարովի արտահանձման մասին հայտարարությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որՀունգարիայից Ադրբեջան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված գործընթացները համապատասխանում են միջազգային չափանիշներին:Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով հունգարական XPATLOOP.com կայքը,սեպտեմբերի 3-ին արված հայտարարությամբ Օրբանն անդրադարձել է Հունգարիայից Ադրբեջան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային եւ դրա հետ կապված վերջին իրադարձություններին: «Սաֆարովի արտահանձման հարցում Հունգարիան գործել է միջազգային չափանիշներին համապատասխան, եւ այդ գործողությունները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»,-նշել է Օրբանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին, սակայն, Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւի կոմղից ոճրագործը ներման արժանացավ, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով:

Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English Русский

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան

ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը

Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Երևանի ճանապարհներին եղանակային պայմաններով առաջացած խնդիրները 95 տոկոսով լուծված են․ Ավինյան

Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը

Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ Խուդաթյան

Հորդառատ տեղումների արդյունքում Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է, Սևանա լճի մակարդակը՝ բարձրացել

Իրանը հերքել է Թրամփի պնդումները, որ շուտով համաձայնագիր կկնքվի