Քաղաքականություն

Համանախագահները Սաֆարովի արդարացումը որակում են որպես «հանցագործության փառաբանում»

2 րոպեի ընթերցում

Համանախագահները Սաֆարովի արդարացումը որակում են որպես «հանցագործության փառաբանում»

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 2-ին և 3-ին հանդիպումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և տարածաշրջանային վերջին զարգացումները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամլո ծառայությունից, համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են օգոստոսի 31-ին Ադրբեջանի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշումը: Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման 2004թ.-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար և իր պատիժը կրում էր Բուդապեշտում: Համանախագահներն իրենց մտահոգությունն ու հիասթափությունն են արտահայտել այդ ներման և հանցագործությունը փառաբանելու ցանկացած քայլի առնչությամբ, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի և կողմերի միջև վստահություն հաստատելու վրա:

Համանախագահները երկու նախարարների հետ հանդիպումներում էլ վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ինչպես նշված է հունիսի 19-ի Լոս Կաբոսի հայտարարության մեջ: Նրանք կշարունակեն կապեր հաստատել երկու կողմերի միջև՝ նվազեցնելու առկա լարվածությունը և նպաստելու խաղաղ բանակցային գործընթացին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում