Քաղաքականություն

Ֆրանսահայերը բողոքի հզոր ցույց կանցկացնեն Փարիզում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսահայերը բողոքի հզոր ցույց կանցկացնեն Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան,արտահանձնելով Ադրբեջանինհայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին շարունակում է խթանել պանթուրքական բացահայտ բնաջնջման և անպատժելիության քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d~Armenie-ն, այս մասին հայտարարել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Ֆրանսահայերը սեպտեմբերի 6-ին Հունգարիայի դեսպանատան առաջբողոքի հզոր ցույց են կազմակերպելու: Ֆրանսահայերը ևս մեկ անգամ կդատապարտեն Հունգարիայի որոշումը, ինչը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր արժեքներին ու մարտահրավեր է հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքին, ինչպես նաև կպահանջեն, որպեսզի Ռամիլ Սաֆարովը շարունակի կրել իր պատիժը միջազգային վերահսկողության ներքո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում