Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ինհանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարությունից, հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը:

Հայերեն English Русский

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը