Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայում քաղաքական սկանդալի է հանգեցրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարական խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները կառավարությունից պահանջում են ներկայացնել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառները: Նրանցից մի քանիսն անգամ պահանջել են արդարադատության նախարարի հրաժարականը: «Արմենպրես»-ը տեղեկացավ երեք ընդդիմադիր կուսակցությունների տեսակետներին: Ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Լասլո Կովաչը ևս պահանջել է հրավիրել Հունգարիայի խորհրդարանի արտահերթ նիստ` քննարկելու համար ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի կառավարության որոշումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին սոցիալիստական կուսակցությունից: «Օրբանի կառավարության անդամները պատասխանատվություն են կրում Հունգարիայի նկատմամբ կիրառվող միջազգային ճնշման համար»,- նշել է Կովաչը` ընդգծելով, որ հայ սպային սպանած ադրբեջանցու արտահանձնումն առաջացրել է միջազգային մեծ ճնշում: Կովաչը պահանջում է, որ Հունգարիայի կառավարությունը ներկայացնի Սաֆարովի արտահանձնման պատճառները: Լասլո Կովաչը, ով վեց տարի շարունակ եղել է Հարկերի և մաքսային միության հարցերով Եվրոպական հանձնակատար, նաև գտնում է, որ արտահանձման հիմքում պատճառը կարող է լինել Ադրբեջանի կողմից հունգարական պետական պարտատոմսերի գնումը, այսինքն` խոշոր ֆինանսները:

Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է` 48 պատգամավորով 300 պատգամավորական տեղ ունեցող խորհրդարանում:

Հունգարիայի արդարադատության նախարարի հրաժարական և խորհրդարանի արտահերթ նիստի գումարում պահանջել է նաև ընդդիմադիր «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունը: Այս ձախ կենտրոնամետ քաղաքական ուժը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրշսանին: Հիմնադրվելով 2010թ-ին որպես Հունագրիայի սոցիալիստական կուսակցության մաս` այն 2011թ-ին անջատվել է սոցիալիստական կուսակցությունից` ձևավորելով առանձին կուսակցություն և խորհրդարանական խմբակցություն: «Ժողովրդավարական կոալիցիան» 300 պատգամավորական տեղ ունեցող հունգարական խորհրդարանում ունի 10 պատգամավոր:

Հունգարական LMP ընդդիմադիր կուսակցությունը ևս կառավարությանը մեղադրել էր Ադրբեջանի հետ ֆինանսական գործարքի գնալու մեջ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին