Հասարակական

Հայ հաքերները հարձակվել են President.az-ի վրա

1 րոպեի ընթերցում

Հայ հաքերները հարձակվել են President.az-ի վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը`President.az-ը չի գործում:Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքը հարձակման է ենթարկվել Armenian Cyber Army հաքերային խմբավորուման կողմից:

«Հաքերային խմբավորումը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի վրա կցորդ էջ է ավելացրել` Գուրգեն Մարգարյանի նկարով:Հարձակման առիթն էլ հանդիսացել է Ադրբեջանի իշխանությունների կողմիցԳուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը»,-ասաց նա:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը դավադրաբար սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ: Ոճրագործ Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն օգոստոսի 31-ին էքստրադիցիայի է ենթարկվել եւ տեղափոխվելով Ադրբեջան` ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում