Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարությունը Սաֆարովի արտահանձնման որոշման մանրամասներ է ակնկալում Հունգարիայից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը Սաֆարովի արտահանձնման որոշման մանրամասներ է ակնկալում Հունգարիայից

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն խստորեն մտահոգված է Ադրբեջանի նախագահի կողմից Հունգարիայի կողմից վերադարձված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշմամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենտրելը:

«Սաֆարովին դատապարտել էին ցմահ ազատազրկման հունգարական բանտում՝ 2004թ-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար: Մենք խորը մտահոգություն ենք արտահայտում Ադրբեջանի այս քայլի առնչությամբ և բացատրություններ ենք ակնկալում: Մենք նաև ակնկալում ենք, որ Հունգարիան կներկայացնի Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշման մանրամասները: Մենք դատապարտում ենք ցանկացած քայլ, որը նպաստում է տարածաշրջանային լարվածությանը»,- ասել է Պատրիկ Վենտրելը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում