Ֆուտբոլ

Վարդան Մինասյանը հրապարակել է ուսումնամարզական հավաքի ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Վարդան Մինասյանը հրապարակել է ուսումնամարզական հավաքի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է սեպտեմբերի 3-ից մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սեպտեմբերի 3-ին ժամը 18:00-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում, որը բաց կլինի միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որից հետո ժամը 20:00-ից-20:45-ի ժամանակահատվածում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Սեպտեմբերի 4-ին և 5-ին մեր ընտրանին կանցկացնի մեկական մարզում, իսկ սեպտեմբերի 6-ի առավոտյան կմեկնի Մալթա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում