Ֆուտբոլ

Հայտնի են Եվրոպայի լիգայում «փլեյ օֆֆ»-ը հաղթահարած թիմերը

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Եվրոպայի լիգայում «փլեյ օֆֆ»-ը հաղթահարած թիմերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կայացան Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան հանդիպումները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պորտուգալական «Մարիտիկու»-ն արտագնա խաղում 0:2 հաշվովպարտության մատնեց վրացական «Դիլա»-ին եւ անցավ հաջորդ փուլ: Հոլանդական «ՊՍՎ»-ն խոշոր` 9:0 հաշվով, առավելության հասավ Չեռնոգորիայի«Զետա»-ի նկատմամբ:

Շվեյցարական «Յան բոյզ»-ը սեփական հարկի տակ հաղթեց Դանիան ներկայացնող «Միտյուտլանդ»-ին: Տան պատերն օգնեցին նաեւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու իսրայելական «Հապոել»-ին եւ չեխական «Սպարտա»-ին: Իսպանական «Ատլետիկ»-ը երկու խաղերի ընդհանուր` 9:3, հաշվով, առավելության հասավ «ՀԻԿ»-ի (Ֆինլանդիա) նկատմամբ:

Հաջորդ փուլի ուղեգրեր նվաճեցին նաեւ. «ԱԻԿ»-ը (Շվեդիա), «Ստյաուա»-ը (Ռումինիա), «Նեֆթչի»-ը (Ադրբեջան), «Մյոդե»-ը (Նորվեգիա), «Ռուսենբուրգ»-ը (Նորվեգիա), «Վիդեոտո»-ը (Հունգարիա), «Հանովեր»-ը (Գերմանիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա),«Բորդո» (Ֆրանսիա), «Օլիմպիկ» (Շերիֆ), «Ինտեր» (Իտալիա):

Խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 20-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում