Ֆուտբոլ

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անդրես Ինյիեստան

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անդրես Ինյիեստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անդրես Ինյիեստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մոնակոյում կայացած մրցանակաբաշխությանը ներկա էին  եվրոպական ֆուտբոլի ներկայացուցիչները եւ հարյուրավոր մարզական լրագրողներ, ովքեր եւ ընտրել էին լավագույնին: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն էին ներկայացվել նաեւ Մադրիդի «Ռեալ»-ի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնա»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին:

Անդրես Ինյիեստան Եվրոպայի եւ աշխարհի գործող չեմպիոն է: Վերջինս «Բարսելոնա»-ի հետ հասցրել է նվաճել աշխարհի ակումբային առաջնության գավաթը, Եվրոպայի եւ Իսպանիայի Սուպերգավաթը: Եվրո 2012-ում եւ ցուցադրած լավագույն խաղի համար Ինյիեստան արժանացել էր Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում