Մշակույթ

Թանգարանների միջազգային տարեկան գիտաժողովը կանցկացվի Երեւանում

4 րոպեի ընթերցում

Թանգարանների միջազգային տարեկան գիտաժողովը կանցկացվի Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 20-ից 25-ըՄեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում անցկացվելու է Թանգարանների միջազգային խորհրդի Կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը: «Թանգարան և գրավոր հաղորդակցություն.ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:Մատենադարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ գիտաժողովն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում:

«Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովը 5 օրով կվերածվի մի ինքնատիպ մասնագիտական հարթակի, որտեղ միջազգային մակարդակով կքննարկվեն թանգարաններում ներկայացվող տարաբնույթտեքստերինառնչվող խնդիրներ:

Գիտաժողովի շրջանակում հայ մասնագետների համար կանկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն աշխարհի հեղինակավոր թանգարանների մասնագետները:

Գիտաժողովին մասնակցելու համարԵրևանէժամանելունաևԻԿՕՄ–ինախագահՀանսՄարտինՀինզը:

Գիտաժողովի համար ստեղծվել է առանձին կայք՝ceca12.icom-armenia.org, որի միջոցով տարածվում է տեղեկատվությունն ու իրականացվում մասնակիցների գրանցումը: Արդեն 30 երկրների 50 թանգարաններից գրանցվել է շուրջ 70 պատվիրակ, որոնց թիվն օր օրի ավելանում է:

Հայաստանում այս գիտաժողովի կազմակերպումը ԻԿOՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի վերջին տարիների ակտիվ գործունեության արդյունքն է: Նախկինում ոլորտին առնչվող նման մասշտաբի ու կարևորության միջոցառում մեր երկրում չի կազմակերպվել:Գիտաժողովիծրագիրըներառում է գիտական զեկուցումներ, քննարկումներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ճանաչողական ուղևորություններ դեպի հայաստանյան թանգարաններ ու պատմամշակութային տեսարժան վայրեր: Գիտաժողովի հիմնական զեկուցողները ճանաչված մասնագետներ են ինչպես աշխարհի հեղինակավոր թանգարաններից (Լուվր, Բրիտանական թանգարան եւ այլն), այնպես էլ` Հայաստանից:

Գիտաժողովն անցկացվելու է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան ինստիտուտում, իսկ գործնական պարապմունքներն ու քննարկումներն ըստ համապատասխան թեմաների կկազմակերպվեն Հայաստանի մի շարք թանգարաններում:Այն նաև հեռարձակվելու է Ինտերնետ online ռեժիմով, որը հնարավորություն կընձեռնի բոլոր ցանկացողներին հեռակա մասնակցելու թանգարանային մշակույթին նվիրված այս ինքնատիպ միջոցառմանը:

Կրթության և մշակութային գործունեության կոմիտեն ԻԿՕՄ-ի կազմի մեջ մտնող ամենահին և ամենամեծ միջազգային կոմիտեներից է, այն ունի շուրջ 1300 անդամ, որոնք աշխարհի տարբեր թանգարանների թանգարանային կրթության, մանկավարժության և մշակութային գործունեության ակնառու մասնագետներ են: Կոմիտեի տարեկան գիտաժողովները վերջիններիս համար մասնագիտական հանդիպման առիթ են, որի ընթացքում թանգարանագիտական ոլորտում առկա տարբեր հարցեր ու խնդիրներ են քննարկվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում