Ֆուտբոլ

«Ռեալ»-ը նվաճեց Իսպանիայի Սուպեր գավաթը

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ը նվաճեց Իսպանիայի Սուպեր գավաթը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի Սուպեր գավաթի պատասխան խաղում հաղթելով «Բարսելոնա»-ին 2:1 հաշվով` «Ռեալ»-ը նվաճեց Սուպեր գավաթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, խաղի հաշիվն առաջինը բացեցին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները: Հանդիպման 11-րդ րոպեին Գոնսալո Իգուաինի խփած առաջին գնդակին հաջորդեց Կրիշտիանու Ռոնալդուի դարպասի գեղեցիկ գրավումը: «Կապտանռնագույններին» հաջողվեց միայն առաջին խաղակեսի վերջին րոպեին կրճատել հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց, եւ «Ռեալ»-ը հերթական անգամ նվաճեց Իսպանիայի Սուպեր գավաթը:

Այս թիմերի նախորդ հանդիպումը կայացել էր մեկ շաբաթ առաջ, որտեղ կատալոնացիիերը հաղթել էին 3:2 հաշվով:

RM2-1Ba by landsgraaf

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում