Ֆուտբոլ

Հայտնի են «Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլի ուղեգիր նվաճած թիմերի անունները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են «Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլի ուղեգիր նվաճած թիմերի անունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան «Չեմպիոնների լիգա»-ի որակավորման փուլի պատասխան հանդիպումները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 28-ին կայացած խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքերը` բելառուսական «Բատէ»-ն Իսրայելում ուժերը չափեց տեղի «Հապոել»-ի հետ: Հանդիպումն ավարտեց 1:1 հաշվով: Սակայն տանը տարած հաղթանակի շնորհիվ «Բատէ»-ն (2:0) նվաճեց «ՉԼ» խմբային փուլի մասնակցության իրավունքը:

Ոչ-ոքի ավարտվեց նաեւ «Պանայտինայկոս»-«Մալագա» գոլազուրկ հանդիպումը` 0:0: Նախորդ խաղում հաղթելով 2:0 հաշվով «Մալագա»-ն նույնպես հաջորդ փուլում է: Իսկ արդեն «Ուդինեզե»-«Պրագա» խաղում գործը հասավ 11 մետրանոց հարվածներին, որտեղ բախտը ժպտաց «Բրագա»-ին (4:5): Խորվաթական «Դինամո»-ն հյուրընկալվելով սլովենական «Մարիբոր»-ին երկու խաղերի ընդհանուր 2:1 հաշվով հաղթեց տան տերերին: Բելգիայի չեմպիոն «Անդերլեխտ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսի «ԱԷԼ»-ի դարպասը եւ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

«Փլեյ օֆֆ»- հաջորդ խաղերը կկայանան օգոստոսի 29-ին` ռումինական «Կլուժ»-ը կմրցի «Բազել»-ի (Շվեյցարիա) դեմ: «Դինամո»-ն (Ուկրաինա) ուժերը կչափի«Բորուսիա»-ի (Գերմանիա), «Ֆեներբահչե»-ն (Թուրքիա)–«Սպարտակ»-ի (Ռուսաստան), «Լիլ»-ը (Ֆրանսիա)«Կոպենհագեն»-ի (Դանիա), իսկ «Սելտիկ»-ը (Շոտլանդիա)–«Հելսինգբորգ»-ի (Շվեդիա) հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում